Ինտերնետ խանութներին

Ինտերնետ խանութներին

- Ինչպե՞ս գովազդեմ ինտերնետ խանութս Topx.am -ի միջոցով

Եթե ունեք ինտերնետ խանութ, ապա կարող եք Topx.am -ի միջոցով ստանալ լրացուցիչ այցելություններ:

Դրա համար անհրաժեշտ է հայտարարությունը տեղադրելիս՝  «Գնել օնլայն» դաշտում տեղադրել Ձեր կայքում առկա ապրանքի էջի հղումը: Այդ դեպքում Ձեր հայտարարության կողքին կհայտնվի «Գնել օնլայն» կոճակը, որին սեղմելիս Topx.am -ի այցելուները կարող են այցելել Ձեր կայք և պատվիրել ապրանքը Ձեր կայքից: 

 «Գնել օնլայն» կոճակի միացման հնարավորությունից կարող են օգտվել միայն ինտերնետ խանութները: 

Տեսնել օրինակը 

- Ինչպիսի՞ պահանջներ են գործում ինտերնետ խանութների համար

Ինտերնետ խանութը պետք է տեղակայված լինի առանձին դոմեյնի վրա, ունենա հետադարձ կապի էջ՝ լրացված կոնտակտային տվյալներով, պատվերների գրանցման համար զամբյուղ:

«Գնել օնլայն» դաշտում տեղադրվող հղումը պետք է տանի այն ապրանքի էջ, որը տեղադրված Topx.am -ում: Հղումները, որոնք կտանեն այլ էջեր, կհեռացվեն հայտարարությունից:

Տվյալ հնարավորությունից չի թույլատրվում օգտվել Ֆեյսբուքի, Ինստագրամի կամ այլ սոցիալական կայքերի միջոցով առևտրային գործունեություն կազմակերպող անձանց և կազմակերպություններին: «Գնել օնլայն» կոճակի միջոցով նման էջերին տրվող բոլոր հղումները կհեռացվեն հայտարարությունից: 

- Ինչպե՞ս գրանցվեմ և օգտվեմ Topx.am-ից

Topx.am-ի հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Գրանցվելու համար
1. Կայքի վերևի հատվածում սեղմեք  Գրանցվել 
2. Լրացրեք անհրաժեշտ դաշտերը
3. Սկսեք տեղադրել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և առաջարկներ:

- Topx.am -ն անվճա՞ր է

Այո, Topx.am- ն անվճար է:  Դուք կարող եք անվճար գրանցվել և տեղադրել անսահմանափակ քանակությամբ հայտարարություններ:

Կայքում վճարովի են միայն որոշ հավելյալ ծառայություններ, որոնցից են՝ գովազդը և  TOPXօգնական ծառայությունը

- Մենք վաճառք ենք իրականացնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԵԱՏՄ այլ երկրներում: Ինչպե՞ս մեր տեսականին գովազդենք այլ երկրների այցելուների շրջանում:

Եթե ցանկանում եք, որ Ձեր արտադրանքը, ծառայությունները կամ ապրանքները գովազդվի  այլ երկրներից այցելուների համար, ապա հայտարարությունը տեղադրելուց առաջ փոխեք երկիրը կայքի վերևի հատվածում:

1. Սեղմեք կայքի վերևի հատվածում առկա դրոշակին
2. Ընտրեք առկա երկրներից մեկը, որտեղ ցանկանում եք ներկայացնել ապրանքը
3. Տվյալ երկրի դրոշակը տեսնելուց հետո սեղմեք «Տեղադրել հայտարարություն» կոճակը: 

Հայտարարությունը մեր մոդերատորների կողմից ստուգվելուց հետո հասանելի կլինի տվյալ երկրից այցելուներին:

Խնդրում ենք այլ երկրների համար հայտարարություն տեղադրելիս  տեքստերը գրել ռուսերեն կամ տվյալ երկրի լեզվով:

- Մեր ինտերնետ խանութում ներկայացված են մի քանի հազար անուն ապրանքներ: Այդքանը ժամանակ չկա բեռնելու Topx.am: Ի՞նչ անել:

Եթե Ձեր ինտերնետ խանութը ներկայացնում է խոշոր առևտրային ցանց կամ Marketplace  է՝ բազմահազար կամ միլիոնավոր ապրանքներով, ապա դրանք Topx.am բեռնելու համար կարող եք օգտվել TOPXօգնական ծառայությունից կամ կապվել մեզ հետ 041 344 114 հեռախոսահամարով, և մենք կփորձենք գտնել ամենապարզ ճանապարհը Ձեր տեսականին Topx.am -ում ներկայացնելու համար:

- Եթե չկա ինտերնետ խանութ, ապա չե՞նք կարող օգտվել Topx.am -ից

Միանշանակ կարող եք: Կարող եք տեղաղադրել անսահմանափակ քանակությամբ հայտարարություններ, ինչպես սովորական հայտարարությունների կայքում:
Իսկ եթե որոշեք ունենալ օրիգինալ դիզայնով ինտերնետ կայք, ապա կարող ենք առաջարկել Ձեզ օգտվել մեր՝ «Կայքեր գործընկերների համար» ծրագրից, որի շնորհիվ ոչ միայն կունենաք  Ձեր բիզնեսի ինտերնետ խանութը, այլ նաև կստանաք բոնուսներ Topx.am կայքից:

Այլ հարցերի և առաջարկությունների համար կարող եք կապվել մեզ հետ վերոնշյալ հեռախոսահամարով կամ  գրել Facebook -ի մեր էջին: